Լրահոս

30.06.2016 15:36


Նաիրիտցիները վաղը կրկին ցույց են անելու նախագահականի առջև

Նաիրիտցիները վաղը կրկին ցույց են անելու նախագահականի առջև

Այսօր՝ հունիսի 30–ին, նաիրիտցիները ցույց են իրականացրել Բաղրամյան 26–ի մոտ։ Նրանք եկել էին նախորդ շաբաթվա իրենց նամակի պատասխանը ստանալու, որը, սակայն, գործարանի աշխատակից Կարինե Շահվեդյանի խոսքերով, պարզվել է, որ վերահասցեագրվել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։

«7օr»-ի հետ զրույցում Կարինե Շահվեդյանը նշել է, որ իրենց է մոտեցել ՀՀ նախագահականի նամակների բաժնի պետի օգնականը և ասել, որ իրենց նամակն ուղարկվել է Էներգետիկայի նախարարություն, ինչը, իհարկե, դժգոհություն է առաջացրել նաիրիտցիների մոտ։

Մենք ուր ասես՝ նամակ հղել ենք՝ ՀՀ կառավարություն, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ։ Էներգետիկայի նախարարությունը մեզ համար նոր ոչինչ չի ասելու։ Սերժ Սարգսյանն ունի աշխատակազմ, որտեղ կան տնտեսագետներ, իրավաբաններ, և այդ մարդիկ կարող էին իրենք էլ ուսումնասիրել, զբաղվել այդ հարցով, և հենց իրենք էլ պատասխան տային։ Նրանք անգամ մեր մասնագետներին կարող էին կանչել, բայց դա էլ չեն արել, – ասել է Կարինե Շահվեդյանը։

Նա նշել է, որ չեն պատրաստվում գնալ Էներգետիկայի նախարարություն, այլ վաղը կրկին հավաքվելու են ՀՀ նախագահականի դիմաց, քանի որ այնտեղից են պահանջում իրենց բոլոր պատասխանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը