Լրահոս

30.06.2016 21:04


Նկուղից գողացել է գյուղատնտեսական իրեր

Նկուղից գողացել է գյուղատնտեսական իրեր

Հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը բացատրական աշխատանքի շնորհիվ, խոստովանական բացատրություն է տվել, որ մայիս և հունիս ամիսներին ցանկապատի վրայով 4 անգամ մտել է «Նոր Խարբերդ» Ա/Ը 12-րդ փողոցի տներից մեկի բակ և օգտվելով նկուղի դռան բաց լինելուց` գողացել գյուղատնտեսական իրեր:

Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը