Լրահոս

21.10.2010 09:22


Ռուսաստանը վերանայու՞մ է իր հարաբերությունները Իրանի հետ

Նախորդ շաբաթ Ռուսաստանը հրաժարվեց մասնակցել լայնածավալ գեոքաղաքական ծրագրին՝ Իրան-Պակիստան-Հնդկաստան գազատարի կառուցմանը։ Փորձագետներն արդեն նշում են, որ Իրանի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ակնհայտորեն փոխվել է։ «Ռուսաստան-Իրան հարաբերությունները զարգանում էին բացահայտորեն վերջինիս օգտին։ Թեհրանը պետք է հետ սովորի դրանից։ Ռուսաստանի գործընկերների ցանկն ավելին է քանի Իրանի Իսլամական Հանրապետությանը, և Մոսկվան կարող է ընտրել այն ծրագրերն ու նախագծերը, որոնք իրեն ձեռնտու են, այլ ոչ թե բռնվել յուրաքանչյուրից, ինչպես որ դա 90-ականներին էր»,-ասել է ՌԴ Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

 

Այս խորագրի վերջին նյութերը