Լրահոս

30.06.2016 17:45


Հետախուզվողները բերման են ենթարկվել

Հետախուզվողները բերման են ենթարկվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունիսի 29-ին, ժամը 23.45-ին, 16-րդ թաղամասի թիվ 19 շենքի մոտից բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին, որը ապրիլի 5-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 29-ին, ժամը 9.30-ին, Ապարան քաղաքի Ծաղկունյաց փողոցից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սուրիկ Հ.-ն, որը հունիսի 28-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը