Մեկնաբանություն

01.07.2016 01:01


Օգնենք Սարգսյանին, որ գոնե մեկ անգամ խոսքի տերը լինի (տեսանյութ)

Օգնենք Սարգսյանին, որ գոնե մեկ անգամ խոսքի տերը լինի (տեսանյութ)

Երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նոր էր մեկնարկում, Սերժ Սարգսյանը հավաքեց փոփոխությունները պատրաստող հանձնաժողովին ու հայտարարեց, որ եթե գործող Սահմանադրությունը պահպանվի, ապա ինքն այլևս երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնում, իսկ եթե ընդունվի խորհրդարանական կառավարման մոդելը, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին:

«Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- հայտարարել էր ՀՀԿ ղեկավարը:

Օրերս նա հայտարարել է նաև, որ եթե ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվի, ապա ինքը քաղաքականության մեջ այլևս անելիք չի ունենա:

Ըստ Սերժ Սարգսյանի ասածների՝ ստացվում է, որ եթե ՀՀԿ-ն անհաջողություն ունենա կամ հաջողության հասնի, ապա, միևնույն է, ինքը, իր խոստման համաձայն, կհեռանա պետական կառավարման ղեկից:

Պարզ է, որ Սարգսյանը կփորձի հետ պտտեցնել իր ասածները կամ «սուխոյ ատկազ» անել (ինչպես բազմիցս է եղել): Հենց դրա համար էլ նա Ընտրական նոր օրենսգրքում մտցրել է ռեյտինգային կոչված համակարգը, որը փաստացի հարյուր տոկոս մեծամասնական է դարձնում ընտրակարգը: Ռեյտինգայինի միջոցով նա փորձում է «տոկոս խփել»: Կստացվի թե ոչ, կախված է ՀՀ քաղաքացիներից ու իրական փոփոխությունների ձգտող քաղաքական սուբյեկտներից:

2017-ին պետք է ամեն ինչ անել և օգնել, որ գոնե մեկ անգամ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը լինի, այսինքն՝ հեռանա պետական կառավարման համակարգից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը