Ժողովրդական խոսքով ասած՝ երկիրը ոտ առել-գնում է, իսկ Սերժ Սարգսյանը զբաղված է իր վանող ու գորշ իմիջը մի քիչ «լուսավոր եւ թեթեւաշունչ» դարձնելու գործով: Ճիգեր է գործադրում, որպեսզի Սահմանադրության պես «բարեփոխի» սեփական իմիջը (հմայքից զուրկ, անհետաքրքիր ու ձանձրալի կերպարը):
Զարմանալի էլ, չէ՞. մարդը դադար չտվեց եւ տաշի-տուշիական զեխությունններն ու վայելքները շարունակեց անգամ այն ժամանակ, երբ հարյուրից ավելի մեր նահատակների շիրիմները դեռ թարմ էին (բայց դա չխանգարեց նրան թռչել Մոսկվա եւ մասնակցել հարսանիքի): Դե հիմա էլ դարձել է Դիմակների կատակերգության (Կոմեդի դել՛արտե) հերոս:
Ինչպես հայտնի է, ուշ միջնադարյան ժողովրդական թատրոնը՝ Կոմեդի դել՛արտեն, ունեցել է սյուժետային պատրաստի սխեմաներ եւ անփոփոխ դիմակ-ամպլուաներ: ՀՀԿ ղեկավարը հանդես էր գալիս Պանտալոնեի (բուրժուա-վաճառական) ամպլուայում, իսկ այն երկուսն էլ՝ Առլեկինի (խեղկատակներին բնորոշ քծնանքի մեծ չափաբաժնով):
Բայց ուր էր թե անկեղծ ու անմիջական, նուրբ հումորով կամ մերկացնող սարկազմով շաղախված խոսք ու զրույց լսեինք, ինչը եղել է իտալական թատրոնում: Հայկական դիմակների թատրոնի երկխոսությունները կարծես գրած լիներ Սերժ Սարգսյանին պատկանող հեռուստաընկերություններում ցուցադրվող տխմարագույն սերիալների սցենարիստ Դիանան: Ճապաղ, ճակատային, անհամ ու անբովանդակ երկխոսություններ, քանզի դիմակների այս եթերում միանգամայն այլ նպատակով էին «շուլուխ» անում:
Ակնհայտ է, եւ շատերն են տեսնում, որ Սարգսյանի քարոզչամեքենան ծանակում, վարկաբեկում ու «չփխում» է բոլորին, բացի մեկից (ՀՀԿ ղեկավարից): Ընդ որում, լրատվամիջոցներ կան, որոնք գրեթե ամեն օր հենց նույն Սերժ Սարգսյանի թիմակիցների դեմ են կոմպրոմատներ հրապարակում:
Ահա եւ, «Պանտալոնեն» եւ «առլեկինները» եթերում էին այդ նպատակով: Սարգսյանը փորձում էր բոլորիս համոզել, թե ինքը կապ չունի ցանկացածի վրա «բոչկա գլորելու» քարոզչական հանձնարարությունների հետ: Ավելին, ձեւացրեց, որ նույնիսկ իրեն տանջում է հարցը, թե իրեն ինչու չեն «կպնում» («Ինչո՞ւ իմ անձին չեք անդրադառնում»):
Լրիվ դիմակների կատակերգություն, որտեղ ծիծաղելիորեն փորձում էին ՀՀԿ ղեկավարից կերտել Ազատության արձանը, կամ էլ առնվազն Մահաթմա Գանդի:
Դիմակների կատակերգություն

Կիմա Եղիազարյան