Լրահոս

30.06.2016 23:20


Առինջ գյուղի մոտ «ВАЗ-21010»–ը բախվել է «КрАЗ»–ին. ուղևորներից մեկը դուրս է նետվել ավտոմեքենայից և մահացել

Առինջ գյուղի մոտ «ВАЗ-21010»–ը բախվել է «КрАЗ»–ին. ուղևորներից մեկը դուրս է նետվել ավտոմեքենայից և մահացել

Հունիսի 30-ին, ժամը 18.45-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ВАЗ-21010» մակնիշի 34 MM 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Դ.) բախվել է ավտոճանապարհին կայանված «КрАЗ» մակնիշի 05 OL 862 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենային, ինչի հետևանքով «ВАЗ-21010»-ի ուղևորներից մեկը (մոտ 40 տարեկան կին) դուրս է նետվել ավտոմեքենայից և մահացել, իսկ մյուս ուղևոր Գ. Պ.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա.Դ.-ին, ով նույնպես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն անջատել են «ВАЗ-21010» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:

Այս խորագրի վերջին նյութերը