Լրահոս

01.07.2016 07:59


«Մարմարի աշխարհ» խանութի մոտ «Opel Vectra B»–ն բախվել է շինությանը

«Մարմարի աշխարհ» խանութի մոտ «Opel Vectra B»–ն բախվել է շինությանը

Հունիսի 30-ին, ժամը 22.58-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Մարմարի աշխարհ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 34 MC 868 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շինությանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Է. Հ.-ը և 1994 թ. ծնված Գ. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը