Լրահոս

09.02.2011 17:45


Օրերս ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած սպանության մեղավորները պարզվել են

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում Վիկտոր Դալաքյանը բարձրացրել է հետևյալ հարցը, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ զինված ուժերում ռազմակրթական ոլորտը բարելավելու և արատավոր երևույթները արմատախիլ անելու ուղղությամբ և ՀՀ պաշտպանության նախարարից պարզաբանումներ խնդրել օրերս ԼՂ զինմասերից մեկում Վանաձորցի զինծառայող Գևորգ Կոտինյանի սպանության դեպքի վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ընդգծել է, որ մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, որոնցից կարևորեց ոչ միայն սպայական կազմի կրթական պատրաստվածությունը, այլև սերժանտական օղակում նմանատիպ աշխատանքների իրականացումը։ Որպես մեկ այլ ձեռքբերում՝ Ս. Օհանյանը նշեց բանակում իրականցվող գործողությունների բաց ու թափանցիկ իրականացումը։

Ինչ վերաբերում է զինված ուժերում օրերս տեղի ունեցած արտակարգ իրավիճակին՝ նախարարը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախտման, այնուհետև վիճաբանության ու ծեծկռտուքի հետևանքով։

-Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և 3 մեղավորներն արդեն հայտնաբերվել են, որոնք և կկրեն պատասխանատվություն, - պաշտպանության նախարարը։։

Այս խորագրի վերջին նյութերը