Լրահոս

21.10.2010 10:16


Նոյեմբերի 25-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2010-ը»

Նոյեմբերի 25-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2010-ը»

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2010-ը», որը գումարներ է հանգանակում Արցախին բարեկեցություն ապահովելու համար, այս տարի  կհեռարձակվի Լոս Անջելեսից նոյեմբերի 25-ին' ամերիկացիների Գոհաբանության տոնի օրը: Հավաքված հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը, միաժամանակ կշարունակվեն նաև Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:  2010թ. մարաթոնը կանցնի «Ջուրը կյանք է» կարգախոսով, նրա հիմնական խնդիրն է ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի շինարարությունը: Առաջին հերթին աշխատանքներ կտարվեն Մարտունի, Ասկերան ու Բերդաձոր քաղաքներում: Այդ օրն ամբողջ աշխարհում հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 մլն ընտանիք:

«Հայաստան» հիմնադրամը կանխատեսում է մասնակիցների քանակի աճ 20-30 տոկոսով: 2009թ. միայն Հայաստանից նվիրատվություններին մասնակցել է շուրջ 40 հազ. մարդ, և հավաքվել է 15,8 մլն դոլար, սակայն ռեկորդային է համարվում 2008թ., երբ հավաքվեց 35 մլն դոլար:

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը