Լրահոս

21.10.2010 10:22


Մոսկվայի քաղաքային դումայում տեղի կունենա քաղաքապետի ընտրության քվեարկություն

Մոսկվայի քաղաքային դումայում տեղի կունենա քաղաքապետի ընտրության քվեարկություն

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Մոսկվայի քաղաքային դուման արտահերթ խորհրդակցություն կանցկացնի, որպեսզի քննարկի Մոսկվայի քաղաքապետի թեկնածությունը։

Նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնի համար առաջարկել էր փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինին։ Եթե պատգամավորները հաստատեն նրա թեկնածությունը, ապա արդեն այսօր տեղի կունենա նոր քաղաքապետի երդման արարողությունը։ Արարողակարգի համաձայն՝ քվեարկությունը գաղտնի է լինելու, սակայն «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը, որը Մոսկվայի քաղաքային դումայում մեծամասնություն է, արդեն հայտարարել է, թե պաշտպանելու է Սոբյանինի թեկնածությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը