Քաղաքական

01.07.2016 23:51


Ֆրանսիայի ԱԺ–ն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

Ֆրանսիայի ԱԺ–ն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, միաձայն հավանություն է տվել «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությանը։ Դրանով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

France-Presse գործակալությունը հայտնում է, որ այդ փոփոխությամբ մեկ տարի ազատազրկում կամ 45000 եվրոյի չափով տուգանք է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Այժմ օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը