Վարչապետ. «Մի փորձեք մեր հարգալից վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ տեղափոխել այլ դաշտ»
-Մի փորձեք մեր հարգալից վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ տեղափոխել այլ դաշտ։ Ձեզ չի հաջողվելու կառավարությանը դրդել, որ թշնամական վերաբերմունք ցուցաբերի մեր ընդդիմախոսների նկատմամբ։ Չի եղել այդպիսի բան և չի լինելու,-Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նկատենք, որ բյուջեի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի պատասխանն առաջացրել էր Վահան Հովհաննիսյանի և Անահիտ Բախշյանի դժգոհությունը։
Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, վարչապետն ասել է, թե իրենց ընդդիմախոսները պատրաստ չեն կառավարության նոր աշխատաոճին. «Որովհետև այն պրոբլեմները, որ մենք բացահայտում ենք, և որոնց մասին մենք խոսում ենք, նրանց թվում է անբավարար, և շատ հաճախ մեզ վերագրում են այնպիսի բաներ, որոնք իրականում գոյություն չունեն»։
Ինչ մնում է այն պատասխաններին, որոնք ֆինանսների նախարաը հնչեցրել է ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին, ապա վարչապետի խոսքերով. «Տիգրան Դավթյանը բոլոր պատասխանները տվել է հարգալից։ Ոչ մի թշնամական վերաբերմունք Տիգրան Դավթյանի կողմից այս դահլիճում չի դրսևորվել։ Եվ եթե դուք ենթատողերում գտել եք այդպիսի գնահատական, որ եթե դուք դեմ եք քվեարկելու, ինչ իմաստ ունի անդրադառնալ ձեր առաջարկներին, ապա դա ձեր տողերի արանքում կարդացածն է, կամ լսածն է»։
Վարչապետն ասել է, թե ինքը ծանոթացել է սղագրությանը, ու տեսել, որ Տիգրան Դավթյանն այդպիսի հայտարարություն չի արել։
-Եթե պարոն Դավթյանն անուղղակիորեն այդպիսի տպավորություն է թողել, ապա նա ամենևին էլ չի ցանկացել այդպիսի արտահայտություն թույլ տալ։ Չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որից պետք է սարքել մի մեծ պատմություն, թե Տիգրան Դավթյանը թշնամական վերաբերմունք է դրսևորում,-հայտարարել է վարչապետը։

Սյուզի Մելքոնյան