Լրահոս

02.07.2016 16:41


«Հաղթանակ» զբոսայգում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք

«Հաղթանակ» զբոսայգում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Լուկաշին թաղամասի 3-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք՝ 1 հա մակերեսով, Բաբայան փողոցի մոտակայքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգում՝ 1500 քմ, Շոպրոնի փողոցի թիվ 21 հասցեում՝ այրվել է 2500 քմ, Դավիթաշեն գյուղի 10-րդ փողոցի թիվ 2 տան բակում այրվում է՝ 1000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բակունց փողոցի թիվ 9 տան բակում՝ 1200 քմ խոտածածակույթ, ջերմահարվել են 1 դեղձենու, 1 խնձորենու և 7 հատ խաղողի վազեր, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի օդանավակայանի տարածքում՝ 2 հա, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ 3000 քմ բուսածածկույթ, Նոր Հաճն քաղաքի «Շողակն» գործարանի մոտակայքում՝ 800 քմ, Զորավան գյուղի վերջնամասում՝ 4000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ 5000 քմ, Աշտարակ քաղաքի հրապարակի մոտակայքում՝ 3000 քմ, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 55 շենք մոտ՝ 300 քմ, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի հարակից ձորակում՝ 100 քմ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակա բլրակում՝ 2000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը