Լրահոս

21.10.2010 10:33


Բաքվում ԱՊՀ ֆինանսիստների հավաքին ՀՀ ԿԲ–ն չի մասնակցելու

ԱՊՀ ֆինանսաբանկային խորհուրդը և Ադրբեջանի միջազգային բանկը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ, այսօր Բաքվում կբացի ԱՊՀ երկրների 3-րդ միջազգային խորհրդաժողովը։ Այն իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 22-ին։ Մասնակցելու են ԱՊՀ երկրների կառավարությունների, զարգացման միջազգային կառույցների, ինչպես նաև անդամ-երկրների կենտրոնական և խոշոր բանկերի ներկայացուցիչներ։

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայության հետ կապերի վարչությունից «7օր»-ին տեղեկացրել են, որ այդ խորհրդաժողովին իրենց ներկայացուցիչներից որևէ մեկը չի մասնակցելու, քանի որ ՀՀ ԿԲ-ն հրավեր չի ստացել։  

 

 

Այս խորագրի վերջին նյութերը