Լրահոս

02.07.2016 11:42


Գյումրի քաղաքում վթարի է ենթարկվել «Յոթ վերք» եկեղեցու քահանան

Գյումրի քաղաքում վթարի է ենթարկվել «Յոթ վերք» եկեղեցու քահանան

Հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 11Ա շենքի դիմաց Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան 6-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Գազ 31029 մակնիշի 627 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղի 11Ա շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ, 50-ամյա Դոլիցե Ռեզուիչեին պատկանող Daewoo մակնիշի TT 464 ZZ համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել է Վրաստանի Հանրապետության Ուժերգետի քաղաքի բնակիչ, 57-ամյա Վանո Լոնտատիզեին պատկանող Daewoo մակնիշի TO 577 ԼX համարանիշի բեռնատար ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Գազ 31029-ի վարորդ Հ. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ 40-ամյա Մարիամ Սարգսյանը և 36-ամյա Ֆլորա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վարորդ Հ. Սարգսյանը Գյումրի քաղաքում գործող «Յոթ վերք» եկեղեցու քահանան է, իսկ վիրավորները՝ նրա ընտանիքի անդամները:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը