Լրահոս

02.07.2016 11:48


Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. ЗИЛ-ն ու 06-ը վերածվել են մոխրակույտի

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. ЗИЛ-ն ու 06-ը վերածվել են մոխրակույտի

Հուլիսի 1-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: shamshyan.com–ը հայտնում է, որ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Նորապատ գյուղ տանող ճանապարհի 5-րդ փողոցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Խդր Խալիլյանին պատկանող ЗИЛ մակնիշի 34 FQ 007 համարանիշի ավտոմեքենայում:

Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն կրակը տարածվել և հրդեհ է բռնկվել նաև ЗИЛ-ի հարևանությամբ կայանված Էգդար Բաղդասարյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 34 AM 178 համարանիշի ավտոմեքենայում:

Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն չեն կարողացել մարել կրակը և 2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել ЗИЛ-ի վարորդը, Աֆթանդիլ Խալիլյանը և Կնյազ Ուսոյանը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը