Լրահոս

02.07.2016 13:23


Արթիկում իրականացվում է խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ

Արթիկում իրականացվում է խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը:

ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ոռուտյանի փոխանցմամբ` կատարվում է խմելու ջրի նմուշառում և հետազոտություն մնացորդային քլորի և մանրէաբանական ցուցանիշների նկատմամբ, որոնց արդյունքւոմ շեղումներ չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկատվությանը, թե Արթիկում հակասանիտարական վիճակ է և կան հիվանդ երեխաներ, ապա ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի վստահեցմամբ Արթիկի բժշկական հաստատություններում երեխաների շրջանում խմելու ջրի գործոնով պայմանավորված հոսպիտալացման դեպքեր այսօրվա տվյալներով չի գրանցվել:

Նշենք, որ Շիրակի մարզում շարունակվում են բակային համայցերը, որոնց ընթացքում բնակչության շրջանում իրականացվում բացատրական աշխատանք:

Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ աղիքային վարակների առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը