Քաղաքական

02.07.2016 20:28


Լավրովն ու Քերին նույնպես քննարկել են ԼՂ հարցը

Լավրովն ու Քերին նույնպես քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Քննարկվել են սիրիական հակամարտության հաղթահարման ուղիները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա քայլերին վերաբերող հարցեր՝ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Պուտին–Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքների զարգացման համատեքստում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը