Այսօր արցախյան օրակարգով քաղաքացիական ժողով է տեղի ունենալու
Այսօր ՀՀ գրողների միության մեծ դահլիճում տեղի է ունենալու արցախյան օրակարգով քաղաքացիական ժողով: Նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ ԼՂՀ-ն իր անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին տակավին մնում է պաշտոնապես չճանաչված թե՛ միջազգային հանրության և թե էլ ՀՀ-ի կողմից:
«Այսօր, երբ գնալով ահագնանում են հայկական երկու պետությունների հանդեպ արտաքին մարտահրավերները, հատկապես իրական է դարձել Մադրիդյան սկզբունքների իրագործման և Հայաստանի, այդ թվում Արցախի անվտանգության խաթարման վտանգը, մենք՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներս, չենք կարող անտարբեր մնալ Արցախին վերաբերող խնդիրների հանդեպ և դրանք լայն շրջանակով քննարկելու նպատակով հրավիրում ենք Քաղաքացիական ժողով՝ «Արցախ» օրակարգով»,-ասված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունում:

7or.am