Լրահոս

03.07.2016 09:33


Այսօր Վարդավառ է

Այսօր Վարդավառ է

Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է:

ՀՀ կառավարությունը հունիսի 30-ի իր նիստում այդպես էլ չի քննարկել հուլիսի 4-ի երկուշաբթին ոչ աշխատանքային սահմանելու հարցը։ Հետևաբար, երկուշաբթին աշխատանքային օր է լինելու, իսկ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը՝ ոչ աշխատանքային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը