Լրահոս

03.07.2016 09:59


Ավազի և փոսի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավազի և փոսի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Հուլիսի 3-ին, ժամը 04.37-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Այրիվանք համայնքին հարակից հանրային լողափի ավազակույտերի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 RO 838 պ/հ (վարորդ՝ Հ. Ա.) ավտոմեքենան:

***

Հուլիսի 2-ին, ժամը 16.02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին ջերմոցների մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակին հարակից տարածքում Toyota Prado մակնիշի 41 RR 404 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Ֆ.) ավտոմեքենան արգելափակվել է առվակի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հուլիսի 2-ին, ժամը 08.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափին «BMW» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Մարիամ» լողափի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 69 VS 699 պետհամարանիշով (վարորդ՝ Ն. Դ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը