Լրահոս

03.07.2016 19:29


«Աղ ու հաց» սննդի կետի մոտ ավտոմեքենա է այրվել

«Աղ ու հաց» սննդի կետի մոտ ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 3-ին, ժամը 14.56-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում՝ «Աղ ու հաց» սննդի կետի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 163 տան բակում գործող տեխսպասարկման կետում (վարձակալ Հ. Խ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.13-ին, մարվել՝ 15.27-ին: Ամբողջությամբ այրվել է «Wolksvagen Jetta» մակնիշի 48RR048 (վարորդ Տ. Մ.) պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը