Լրահոս

04.07.2016 08:38


«Toyota camry»–ն բախվել է «KAMAZ»–ին. 4 ուղևորները տեղում մահացել են

«Toyota camry»–ն բախվել է «KAMAZ»–ին. 4 ուղևորները տեղում մահացել են

Հուլիսի 4-ին, ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան և «KAMAZ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են, 1 ուղևոր և «KAMAZ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը