Լրահոս

21.10.2010 12:42


Բագրատ Ասատրյան. «Այս բյուջեն աննախադեպ չէ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադարձել է 2011թ. բյուջեի նախագծին։ Նա մասնավորապես նշել է, որ տնտեսական գլխավոր փաստաթղթի նախագծում չեն արտացոլվում այն գերակայությունները, որոնք սահմանել է ՀՀ կառավարությունը իր երկարաժամկետ ռազմավարությամբ։ Բանախոսը անհիմն է համարել նաև իշխանությունների այն պնդումները, թե 2011թ. բյուջեի նախագիծն աննախադեպ է։ «Այս բյուջեն աննախադեպ չէ, որովհետև եկամտային մասով 2009թ. բյուջեի համեմատ ենթադրվում է եկամուտների հավաքագրման աստիճանի նվազեցում և ծավալի նվազեցում»։,-ասել է Ասատրայանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը