Քաղաքական

04.07.2016 15:10


Հերիքնազ Տիգրանյան. «Պառլամենտական կառավարման համակարգին անցնելու համար ՀՀ–ն դեռևս նախադրյալներ չուներ»

Հերիքնազ Տիգրանյան. «Պառլամենտական կառավարման համակարգին անցնելու համար ՀՀ–ն դեռևս նախադրյալներ չուներ»

–Մեզ մոտ այժմ կարծես նորմերի կոլիզիա կա հին Սահմանադրության և նոր Սահմանադրության կիրառման միջև։ Կիրառողը, իհարկե, ավելի լավ կընկալի՝ արդյոք անցումային այս շրջանում որևէ խնդիր առաջանո՞ւմ է, թե ոչ,– այս մասին հուլիսի 4–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։

Նա նշել է, որ համաձայն նոր Սահմանադրության՝ ՀՀ–ն գնացել է դեպի պառլամենտական կառավարման համակարգ, որի համար վերջինս դեռևս նախադրյալներ չուներ։

–Մենք չունեինք բազմակուսակցական կայուն զարգացած համակարգ, որը հնարավորություն կտար կուսակցություններին իսկապես մուտք գործել խորհրդարան՝ այդ պառլամենտարիզմի տարրն ապահովելու նպատակով,– նշել է Հերիքնազ Տիգրանյանը։

Նաև հավելել է, որ «կայուն մեծամասնություն» հասկացությունը պառլամենտարիզմի տարրերը մի փոքր աղավաղում է, և դա դասական պառլամենտարիզմի օրինակ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը