Լրահոս

04.07.2016 16:36


Եղվարդ-Նոր Հաճն վազուրդում գնացքի տակ մարդ է ընկել

Եղվարդ-Նոր Հաճն վազուրդում գնացքի տակ մարդ է ընկել

Հուլիսի 2-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում գնացքի տակ մարդ է ընկել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23.40-ի սահմաններում, նշված հատվածում բեռնատար գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 3-ին՝ ժամը 7.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կինը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը