Լրահոս

05.07.2016 08:58


Հայտնաբերվել է կախված տղամարդու դի

Հայտնաբերվել է կախված տղամարդու դի

Հուլիսի 4-ին՝ ժամը 17.54-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին «Ատեկայի» տարածքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին կախված է եղել Գործարանային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին ավտոպարկի տարածքում՝ ավտովերանորոգման կետի տանիքում:

Փրկարարները 1970 թ. ծնված Ա. Պ. -ի դին իջեցրել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը