Լրահոս

05.07.2016 11:20


Հորդառատ անձրևների պատճառով Լարսի ավտոճանապարհը չի բացվել

Հորդառատ անձրևների պատճառով Լարսի ավտոճանապարհը չի բացվել

Քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակված Վերին Լարսի անցակետը հորդառատ անձրևների պատճառով չի բացվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

Նախնական տվյալներով՝ ավտոճանապարհն անցանելի կլինի հուլիսի 6-ից:

Հուլիսի 4-ին՝ ժամը 17.00-ին, Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից, Լարսի ավտոճանապարհը չի բացվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը