Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականցրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես 'էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին:
Մեր հարաբերությունները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել:
Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով' Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով»:
Հայաստանը միանու՞մ է Իրանի դեմ պատժամիջոցներին