Լրահոս

05.07.2016 21:01


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հուլիսի 6-10-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում

Հուլիսի 6-10-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը