Լրահոս

05.07.2016 17:14


ԼՂ հակամարտության լուծման համար հարկավոր չէ նոր բանակցողներ ներգրավել. Ղազախստանի ԱԳՆ

ԼՂ հակամարտության լուծման համար հարկավոր չէ նոր բանակցողներ ներգրավել. Ղազախստանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար հարկավոր չէ նոր բանակցողներ ներգրավել: РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

«Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա հակամարտության լուծման համար նոր միջնորդներ որոնել»,- Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Իդրիսովը՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի շրջանակներում հստակ ձևակերպվել են ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ պատճառով հարկավոր է ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը