Լրահոս

06.07.2016 08:05


Տառերի պուրակի մոտ «Օպել»–ն ամբողջությամբ այրվել է

Տառերի պուրակի մոտ «Օպել»–ն ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 5-ին, ժամը 21.39-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Տառերի պուրակի մոտակայքում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել «Օպել Վեկրա» մակնիշի 34 VF 483 պետհամարանիշով (վարորդ Ս. Կ.) ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.15-ին, մարվել՝ 22.20-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը