Լրահոս

06.07.2016 14:39


Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. զոհեր չկան

Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. զոհեր չկան

06.07.2016թ.` ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կիլոմետր հատվածում՝ Կարմրաքար համայնքի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Ավտոմեքենայում գտնվող 15-հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ վարորդն ու ավագը, տեղափոխվել են Կապանի ԲԿ՝ հետազոտման համար։ Զոհեր չկան։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը