Լրահոս

06.07.2016 16:31


Ծաղկաձորում թունավորվել են

Ծաղկաձորում թունավորվել են

Հուլիսի 4-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1988 թ. ծնված Անի Շ.-ն, 1980 թ. ծնված Արմեն Ա.-ն, 2013 թ. ծնված Խորեն Ա.-ն, 1974 թ. ծնված Ռոմիկ Ժ.-ն և 1984 թ. ծնված Իրինա Ա.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.35-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում, տանը շուշանի պահածոյացված թթու ուտելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը