Լրահոս

06.07.2016 16:33


Անչափահասը ննջասենյակի զգեստապահարանից գումար է գողացել

Անչափահասը ննջասենյակի զգեստապահարանից գումար է գողացել

Հուլիսի 4-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում 1977 թ. ծնված Սամվել Ք.-ից հաղորդում է ստացվել, որ հունիսի 25-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բաց պատուհանից մուտք է գործել իր տան 2-րդ հարկ և ննջասենյակի զգեստապահարանից գողացել շուրջ 300 000 դրամ և 120 դոլար:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, պարզվել է, որ նշված գողությունը հունիսի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, կատարել է 2000 թ. ծնված Գ. Ն.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը