Լրահոս

06.07.2016 18:37


Ոստիկանության Ավանի բաժանմունքի աղբարկղի մոտ զինամթերք է թողել

Ոստիկանության Ավանի բաժանմունքի աղբարկղի մոտ զինամթերք է թողել

Հուլիսի 4-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի աղբարկղի մոտ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 1/1 շենքի մոտ գտնվող աղբարկղի մոտ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր տարբեր տրամաչափի ինքնաձիգի 304 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը