Լրահոս

06.07.2016 20:15


Սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է դրամապանակը

Սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է դրամապանակը

Հուլիսի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը, ժամը 15.25-ին, Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետի մոտ 1978 թ. ծնված Մելինե Կ.-ի պայուսակից բացահայտ հափշտակել է դրամապանակը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը