Լրահոս

06.07.2016 21:05


Թմրամիջոցը պատրաստել էր վայրաճ կանեփից

Թմրամիջոցը պատրաստել էր վայրաճ կանեփից

Հուլիսի 5-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Գագիկ Օ.-ին, 1959 թ. ծնված Աշոտ Ա.-ին և 1969 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Պ.-ին:

Խուզարկությամբ Գագիկ Օ.-ի վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր 0.47 գ կշռով բուսական յուրահատուկ հոտով շագանակագույն զանգվածի 1 փաթեթ և ծխախոտի 2 գլանակ, որոնց մեջ առկա էր 0.2 և 0.64 գ կշռով յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածի վերաբերյալ Գագիկ Օ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, կանեփի տերևներից և քիմիական լուծույթից պատրաստված թմրամիջոց է, հումքը հավաքել է Գյումրու ավտոկայանի տարածքից` վայրաճ կանեփի տերևներից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը