Քաղաքական

06.07.2016 16:54


Արա Աբրահամյանը Հայաստանում չէ

Արա Աբրահամյանը Հայաստանում չէ

Հայաստանյան լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի՝ իբր Հայաստանում լինելու մասին:

Մենք հասկանում ենք, որ որոշ լրատվամիջոցներ տառապում են «վարկանիշային հիվանդությամբ», բայց ստահոդ լուրեր տարածելն անպատվաբեր է: Լրատվամիջոցները գրում են, որ Արա Աբրահամյանը Հայաստանում է՝ Մալիշկա գյուղում, բայց իրականում նա այժմ Մոսկվայում է: Լրատվամիջոցները նախ պետք է ճշտեին այդ տեղեկությունը և նոր միայն տարածեին: Կարելի էր դիմել հենց իրեն՝ պարոն Աբրահամյանին, հարցնել այս կամ այն խնդրի մասին:

Տեղեկացնենք, որ Արա Աբրահամյանը մոտ օրերս, իսկապես, գալու է Հայաստան, և այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կտրվի լրատվամիջոցներին:

Համաշխարհային հայկական կոնգրեսի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը