Լրահոս

21.10.2010 14:09


Նոր օրենքների նախագծեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել ՀՀ կրթական հաստատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին ՀՀ կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև հաշվառելու արտոնություն։
Կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը կնպաստի ոռոգման ոլորտի բարեփոխման շարունակմանը, ինչպես նաև ջրօգտագործողների կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հովհաննես Սահակյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համապատասխանեցնել Ազգային Ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետները։ Կառավարության եզրակացության համաձայն գործադիրը սույն փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություն չունի։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը