Լրահոս

07.07.2016 08:50


Կոմիտասի պողոտայում էլ.լարերը խճճվել են «Lexus»–ի անիվների մեջ

Կոմիտասի պողոտայում էլ.լարերը խճճվել են «Lexus»–ի անիվների մեջ

Հուլիսի 6-ին, ժամը 23.45-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, էլ.լարերը փաթաթվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենային. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ինտերնետի լարերը խճճվել են «Lexus LX570» մակնիշի 555 TT 35 պ/հ ավտոմեքենայի (վարորդի տվյալները բացակայում են) անիվների մեջ:

Փրկարարները հեռացրել են լարերը:

Այս խորագրի վերջին նյութերը