Պարզեցվե՞լ, թե՞ բարդացվել է Ֆրանսիա մեկնելու համար այցագրերի տրամադրման ընթացակարգը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը հայտարարել է, թե իրենք պարզեցրել են կարճաժամկետ C կարգի այցագրերի տրամադրման ընթացակարգը։
-Մինչ այժմ արտոնագրեր ստանալու համար ամեն անգամ դիմելիս անհրաժեշտ էր ներկայացնել մի շարք լրացուցիչ փաստաթղթեր։ Բայց հիմա, սկսած այս տարվա նոյեմբերի 1-ից, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 2 տարի առաջ (2008թ. նոյեմբերի 1-ից սկսած) արդեն իսկ ստացել են առնվազն 1 C կարգի արտոնագիր, կարող են այլևս չներկայացնել իրենց, իրենց երեխաների, ծնողների ծննդյան վկայականները, ամուսնության վկայականը, ծնողների ամուսնության վկայականները, ամուսնալուծության վկայականը, սեփականաշնորհման վկայականները, մասնավոր ձեռնարկությունների համար՝ գրանցման պետական ռեգիստրի փաստաթուղթը։ Բացի դա, նոյեմբերի 15-ից հնարավոր կլինի հարցազրույցի ժամը պայմանավորվել համացանցի միջոցով,-նշել է հյուպատոսը։
Ֆրեդերիկ Գրապենը սրանք բնութագրել է որպես ընթացակարգային տեխնիկակական փոփոխություններ։
Նշենք, որ այս տեխնիկական պարզեցմանը զուգահեռ՝ բարդացվել է բժշկական այցագրերի տրամադրումը։
-Իրենց պարատականությունները չկատարող չարամիտ հայերի փոքր տոկոսի պատճառով բարդություններ են առաջանում բազմաթիվ արդարացի հայերի համար։ Ֆրանսիայում բժշկական օգնություն ստանալու դիմաց 17 000 եվրոյի չվճարված գումար կա, ինչից էլ ելնելով՝ բազմաթիվ չարաշահումներից խուսափելու նպատակով այսուհետ, նախքան բժշկական արտոնագիր տրամադրելը, բուժման կամ վիրահատական միջամտության համար պահանջվելու է նախապես վճարել բժշկական ծախսերի մի մասը,-նշել է հյուպատոսը։

7or.am