Լրահոս

07.07.2016 11:01


Զորամասի մոտ բախվել են «Opel Vectra B»–ն և «Mitsubishi Pajero»–ն

Զորամասի մոտ բախվել են «Opel Vectra B»–ն և «Mitsubishi Pajero»–ն

Հուլիսի 7-ին, ժամը 08.53-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ թիվ 10/33 զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» մակնիշի 34 RT 616 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Մ. 1993 թ. ծնված) և «Mitsubishi Pajero» մակնիշի 29 TP 999 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.1946 թ. ծնված) ավտոմեքենաները:

Փրկարարները դադարեցրել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը