Լրահոս

07.07.2016 19:04


Ֆիզիկայի ինստիտուտի մոտակա այգում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք

Ֆիզիկայի ինստիտուտի մոտակա այգում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 6-ից 7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Հալաբյան փողոցում՝ ֆիզիկայի ինստիտուտի մոտակա այգում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:

Արարատի մարզի Նարեկի գյուղի «Գյոլասամ» կոչվող լեռներում այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Խամեր» կոչվող հանդամասում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը