Սերժ Սարգսյանին կից «Գեբելսյան» քարոզչամեքենան առաջնորդվում է «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին» կարգախոսով: Այդ կարգախոսի շրջանակներում ՀՀԿ ղեկավարը դարդ է անում 2008-ի մարտի 1-ի դեպքերի համար և մեղադրում ... ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին:
Նկատենք, որ սա հին ու փչացած «պլաստինկա» է, բայց քանի որ Սարգսյանն այլ «պլաստինկա» չունի, ուստի բոլոր «դիշովկեքին» երգացնում է նույն փչացած «պլաստինկայով»:
Այդ քարոզչական լկտիության գործում ներգրավված են տարատեսակ «քաղաքական» հաճախորդներ, լրատվական գործիքներ ու նույնիսկ հաստամարմին գավառական մի կին՝ «ատամնատեխնիկ»: Դա նշանակում է, որ Բ26-ից շրջաբերականն իջեցվել է բոլոր մակարդակներով:
Դրսևորվելու հերթը հասել է «ինստիտուցիոնալ» հաճախորդ և քաղաքական խեղկատակ Նիկոլ Փաշինյանին: Պատկերացնո՞ւմ եք, սույն նեոգեղամյանն «արմատական» դիրքերից մեղադրում է Օսկանյանին մարտի 1-ի ասուլիսի համար այն դեպքում, երբ ինքը ոտքով ու գլխով հայտնվել է մարտի 1-ի միակ շահառուի քաղաքական հարեմում: Սրա միակ գործն աջ ու ձախ գարշահոտություն տարածելն է: Նիկոլի համար դա մանր բիզնես է: Ինքը ոչ թե ձայն պահող է, այլ ձայն փախցնող «լուզեր» է:
Միայն ոզնիներն ու անմեղսունակները չգիտեն, որ 2008-ի մարտի 1-ի միակ շահառուն Սերժ Սարգսյանն է, ով ղեկավարել է նաև Կառավարության շենքում այդ օրը գործող հայտնի շտաբը:
Չլիներ մարտի 1-ի սպանդը, Սերժ Սարգսյանը կլիներ ամենուրեք, բայց ոչ Բաղրամյան 26-ում: Սա գիտեն բոլորը ու, նախ և առաջ, Սերժ Սարգսյանը, բայց դե, ժանրի կանոնների համաձայն՝ կոկորդիլոսի արցունքներ են թափվում մարտի 1-ի թեմայով (քիչ է մնում՝ Սերժ Սարգսյանը ծաղիկներ դնի մարտի մեկի զոհերի գերեզմաններին ու հոնգուր-հոնգուր լաց լինի նրանց համար):
Իշխանությունների համար ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ վերահսկելի չէ: Այն ինքնաբավ և ինքնուրույն կուսակցություն է: Դա է պատճառը, որ որոշել են մարտի նետել բոլորին: Ստեղծում են տեղեկատվական աղմուկ ապահովող «ֆեյք» ուժեր, փորձում են իրենց դրածոների միջոցով մարդկանց «վերբովկա» անել, բայց անհաջողության են մատնվում ու նաև մշտապես «տաք» են պահում Վարդան Օսկանյանի դեմ անհիմն հակաքարոզ տանելու գիծը: Բայց դե, քանի՞ ոչխար կա, որ կհավատա, թե մարտի 1-ի հարցում Օսկանյանը մեղավորություն ունի:
«Ինստիտուցիոնալ» հաճախորդը՝ «մարտական» գծում

Պետրոս Ալեքսանյան