Լրահոս

07.07.2016 12:24


Հրազդանում ավտոմեքենա է այրվել

Հրազդանում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 7-ին, ժամը 08.13-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում կայանված «VAZ 2106» մակնիշի (վարորդ՝ Ռ. Հ.) 34 VT 092 պետհամարանիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.21-ին, մարվել՝ 08.25-ին:

Այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը (մասամբ) և սրահի վերին հատվածը (ամբողջությամբ):

Այս խորագրի վերջին նյութերը