Լրահոս

07.07.2016 23:30


Թմրամիջոցը թաքցրել էր կիսագուլպայում

Թմրամիջոցը թաքցրել էր կիսագուլպայում

Հուլիսի 6-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հայկ Վ.-ին, ում խուզարկության ընթացքում կիսագուլպայի միջից հայտնաբերվել է 12 մլ. տարողության ներարկիչ՝ շագանակագույն հեղուկ զանգվածով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հայկ Վ.-ն հայտնել է, որ նշվածը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը