Լրահոս

07.07.2016 21:50


Գողացել է 84-ամյա տղամարդու գումարը

Գողացել է 84-ամյա տղամարդու գումարը

Հուլիսի 6-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 8 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 6000 դրամ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 9.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում Արմեն Ա.-ն նշված գումարը գողացել է թիվ 24 երթուղայինի ուղևոր՝ 84-ամյա Գրիգոր Ն.-ի գրպանից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը