Լրահոս

07.07.2016 16:16


Թիվ 5 երթուղային ավտոբուսում դրամապանակ են գողացել

Թիվ 5 երթուղային ավտոբուսում դրամապանակ են գողացել

Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Կորյունի-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.40-ին, Արթուր Հ.- նշված խաչմերուկում թիվ 5 երթուղային ավտոբուսում, 1958 թ. ծնված Լուսիկ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը